Կարևոր իրադարձություններ

OPEC-ը պատրաստվում է նավթի համաշխարհային շուկա Իրանի մուտքին

22 Նոյեմբեր, 2015 21:20
OPEC-ը պատրաստվում է նավթի համաշխարհային շուկա Իրանի մուտքին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի նավթարդյունաբերության նախարար Ադիլ Աբդ Ալ Մահդին իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է պատժամիջոցների վերացումից հետո նավթի համաշխարհային շուկա Իրանի մուտքի հարցը։ Այդ հարցը լինելու է դեկտեմբերի 4-ին տեղի ունենալիք՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։

Մահդին հայտարարել է, որ իրենք տեղյակ են իրավիճակի բարդությունների մասին, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո մատակարարվող նավթի քանակը փոխվելու է, և որ իրենք հաշվի են առնում նաև այլ գործոններ, որոնք կազդեն շուկայի վրա։

Լրահոս

Դիտել ավելին