Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ընտրել են խորհրդարանի նախագահին։ Այդ պաշտոնում ընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Իսմաիլ Քահրամանը։ Վերջինս 3-րդ փուլում ստացել է 316 քվե, ինչը բավարար է եղել խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 276 քվե, իսկ առաջին երկու փուլերում՝ 367 քվե։ Առաջին փուլում Քահրամանը ստացել է 316 քվե, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Այշե Գյուլսյուն Բիլգեհանը՝ 127 քվե, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) թեկնածու Յուսուֆ Հալաչօղլուն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Միր Մեհմեթ Ֆըրաթը՝ 41-ական քվե։
Երկրորդ փուլում ԱԶԿ-ի թեկնածուի քվեներն աճել են 2-ով, ԱՇԿ-ինը՝ նույնպես 2-ով, իսկ ահա ԺՀԿ-ի ու ԺԴԿ-ի թեկնածուները մեկական քվեի անկում են ունեցել