Կարևոր իրադարձություններ

Նալչիկում փոխհրաձգություն է ընթանում. Գորնի միկրոշրջանում արտակարգ դրություն է

22 Նոյեմբեր, 2015 23:08
Նալչիկում փոխհրաձգություն է ընթանում. Գորնի միկրոշրջանում արտակարգ դրություն է

Նալչիկի Գորնի միկրոշրջանում հակաահաբեկչական գործողություններ են ընթանում, արտակարգ դրություն է սահմանվել, հաղորդում է tvrain.ru-ն: Թաղամասերից մեկում փոխհրաձգություն է սկսվել:

Կաբարդինո-Բալկարիայի օպերատիվ շտաբից հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել «ահաբեկչական ակտեր թույլ չտալու, քաղաքացիների եւ հաստատությունների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ հանցավոր խմբավորումների թաքնված անդամներին ձերբակալելու նպատակով»:

ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից հայտնել են, որ Նալչիկի մոտակայքում սպանվել են «Իսլամական պետության» հետ առնչություն ունեցող 11 զինյալներ:

Իրավապահների տեղեկություններով, չեզոքացված զինյալները զբաղվել են մարդկանց հավաքագրելու եւ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա տեղափոխելու գործով, նաեւ ահաբեկչություններ են նախապատրաստել ՌԴ տարածքում:

Ավելու ուշ տեղեկություն տարածվեց, որ Նալչիկում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ-ի կառույցի ղեկավար 29-ամյա Յուրի Բեցուեւը: Չեզոքացվել են նաեւ նրա համախոհները` Ջամբորով եւ Տարչոկով ազգանուններով:

Աղբյուր` tvrain.ru

Լրահոս

Դիտել ավելին