Aurora Flight Sciences և Stratasys ընկերության ռեակտիվ շարժիչով նոր դրոնը կարող է դառնալ 3D տպիչով տպված ամենաբարդ թռչող սարքը, հայտնում է portaltele.com.ua-ն:
Այդ դրոնը, որն այս ամիս ներկայացվել է Դուբայի ավիաշոուի ժամանակ, բոլորովին նման չէ չինական ռադիողեկավարվող խաղալիքներին: Դրոնը, որի մոտ 80%-ը տպված է 3D տպիչով, ունի երեքմետրանոց թևեր և աերոդինամիկ դիզայն, ինչը նրան տալիս է ֆուտուրիստական արտաքին տեսք: Դրոնի քաշը 15 կգ է, և այն կարող է զարգացնել 241 կմ/ժամ արագություն:
«Սա աշխարհի ամենամեծ, ամենաարագ և ամենաբարդ անօդաչու թռչող սարքն է, որը տպված է 3D տպիչով»,- հայտարարել է Aurora Flight Sciences ընկերության ինժեներ Դեն Քեմփբելը: