Վերջերս Ջոնի Դեպի 16-ամյա դուստր Լիլի Ռոուզը հայտնել է, որ վստահ չէ իր հետերոսեքսուալության մեջ, հայտնում է viva.ua-ն: Սակայն աստղային հայրիկին դա չի զարմացրել: Դերասանը խոստովանել է, որ դուստրը վաղուց է իրեն պատմել իր տարակուսանքների մասին:
Դերասանը համենայնդեպս անհանգստանում է իր դստեր համար, որն այդքան վաղ է հայտնի դարձել:
«Իհարկե, ես չէի սպասում, որ ամեն ինչ այդքան վաղ տեղի կունենա: Զվարճալի է, որ դու հանկարծ տեսնում ես, որ քո փոքրիկ աղջիկը հանկարծ դառնում է օրիորդ: Եթե դու նրան չես հետևում, ապա այդ փոխակերպումը կարղ ես բաց թողնել: Լիլի Ռոուզն արդեն սկսել է իր ճանապարհը, և ես ոչինչ չեմ կարող անել նրան կանգնեցնելու համար: Նրան արդեն նկատել է Կարլ Լագերֆելդը: Ի դեպ, մոդելյորը ուշադրություն էր դարձրել նաև նրա մոր վրա, երբ նա նույն տարիքի էր: Երբ ես Լիլիին տեսնում եմ դիմահարդարված և հասուն կյանքի այլ նշաններով, դա ինձ անհանգստացնում է: Ախր նա շատ գեղեցիկ աղջիկ է, բայց ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»,- խոստովանել է Դեփը: