Ամերիկյան հեղինակավոր Time հանդեսը հայտարարել է ամենամյա «Տարվա մարդ» մրցույթի մեկնարկի մասին, ինչի կապակցությամբ մեկնարկել է համապատասխան քվեարկությունը։
Ինչպես հայտնում է time.com-ը, քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 4-ին։ Այնուհետև դեկտեմբերի 7-ին ամսագիրը կհայտնի «Տարվա մարդու» անունը` հիմնվելով ընթերցողների քվեարկության արդյունքների վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի ընթերցողները պետք է քվեարկեն 58 թեկնածուներից մեկի օգտին։ Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը և այլք:
Մինչդեռ Time-ի խմբագրությունը, իր իսկ նախապատվությունից ելնելով, դեկտեմբերի 9-ին կհայտնի իր ընտրած «Տարվա մարդու» անունը։
Կարող եք քվեարկել՝ սեղմելով այստեղ։