Փարիզում ոստիկանները ջանում են ցրել փախստականների պաշտպանության ցույցը, ինչը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում, հայտնում է vesti.ru-ն:
Պաշտոնական իշխանությունների հաղորդմամբ` անհանգստություն է առաջացրել ոչ թե ցույցի առիթը, այլ հենց ցույցը: Արտակարգ իրադրության օրենքով, ինչը Փարիզում կգործի 3 ամիս, մասսայական հավաքույթները արգելվում են, քանի որ մարդկանց կուտակումները կարող են դրդել նոր ահաբեկչությունների, իսկ ցուցարարները կարող են կատարյալ թիրախ դառնալ:
Սակայն ցույցի մասնակիցները չեն շտապում հեռանալ` հայտարարելով, որ իրենց ոչնչով հնարավոր չէ վախեցնել, և վստահություն են հայտնում, որ իրենց ցույցը շատ կարևոր է ժամանակակից Եվրոպայի համար: