Տաք թեյը կարող է լինել հրաշալի տաքացնող ըմպելիք, որը բարերար ազդեցություն է ունենում առողջության վրա՝ շնորհիվ մեծ թվով հակաօքսիդանտների: East Kent Hospitals University NHS Foundation Trust-ի բրիտանացի գիտնականները, սակայն, զգուշացնում են, որ տաք թեյի օգտագործումը կարող է նաև վտանգավոր լինել:
Այսպես. տաք թեյից կամ սուրճից դուրս եկող ջերմությունն ու գոլորշին կարող են հանգեցնել արյունատար անոթների լայնացման՝ առաջացնելով դրանց թուլացում կամ պայթեցում: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս քթի արյունահոսության հակում ունեցող մարդկանց անպայման սառեցնել ըմպելիքն ու նոր օգտագործել:
Թեհրանի գիտնականները կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը կապում են շատ տաք թեյի օգտագործման հետ, բայց դրա հետ մեկտեղ նշում են, որ այս ռիսկի պատճառը ջերմաստիճանն ու արագությունն են, որի միջոցով ըմպելիքը հայտնվում է օրգանիզմ, բայց ոչ թեյը:
Տաք թեյի օգտագործումը կարող է ուժեղացնել դեմքի կարմրությունը այն մարդկանց մոտ, ովքեր դեմքի քրոնիկական կարմրություն ունեն: Զգայուն ատամներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն տաք ըմպելիքներից, քանի որ նրանք կարող են սրել խնդիրը: Դրա հետ մեկտեղ կարիք չկա միանգամից տաք թեյ խմել սառը տեղից գալուց հետո, քանի որ դա կարող է բերել ատամների ճաքերի: Բացի այդ, չափից ավելի տաք թեյը կարող է լեզուն որոշ ժամանակով զրկել զգայունությունից՝ վնասելով այն: