Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետո ամերիկացինեը սկսել են զենքեր գնել: Զենքերի խանութների սեփականատերերը հաշվում են իրենց եկամուտն ու փաստում զենքերի վաճառքի մակարդակի բարձրացումը: Տեխասի սրահները հայտնում են, որ 2014 թվականի համեմատ աճել է ամերիկացիների հետաքրքրությունը զենքերի նկատմամբ: Ֆլորիդայի խանութներից մեկում զենքի վաճառքի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է միանգամից երեք անգամ: Russia Today-ի թղթակիցը այցելել է զենքի ընկերություններ և խոսել նրանց տնօրենների հետ: