Կարևոր իրադարձություններ

Այս տարվա ամառային զորակոչի պլան-առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ

23 Նոյեմբեր, 2015 12:55
Այս տարվա ամառային զորակոչի պլան-առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ
2015 թվականի ամառային զորակոչն իրականացվել է հուլիսի 1-31-ին՝ բարձր մակարդակով: Պլան-առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ. ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 7 269 մարդ՝ նախատեսված 7000-ի փոխարեն, այսինքն՝ 103.8 տոկոս:
 
Այս մասին «Նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: 
 
Ըստ նրա՝ ինչպես միշտ, այս տարի ևս զորակոչի կազմակերպման ընթացքը, այդ թվում՝ զորակոչիկների բժշկական ստուգման աշխատանքները, եղել է ուշադրության կենտրոնում: 
 
Նշվեց նաև, որ այս տարվա ընթացքում զորակոչվել են տարկետումից ազատված 418, հաշվառումից դուրս մնացած 108, նախկինում զորակոչից խուսափած 101, բուհերից հեռացված 32 և այլ կատեգորիաների 16 զորակոչիներ:
 
Խորհրդարանական լսումները կազմակերպած ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր հերթին վստահեցրեց, թե զորակոչի կազմակերպման աշխատանքները հանձնաժողովի մշտական ուշադրության կենտրոնում են:
 
Նաև արձանագրեց, որ նկատելի է որոշակի առաջընթաց, որն  «ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այն ավելի վերահսկելի դարձնելուն»:

 

Լրահոս

Դիտել ավելին