Կարևոր իրադարձություններ

Արամայիս Գրիգորյանը մասնակցել է Շրջակա միջավայրի և առողջության Եվրոպական նախարարական խորհրդի 7-րդ խորհրդակցությանը

23 Նոյեմբեր, 2015 13:32
Արամայիս Գրիգորյանը մասնակցել է Շրջակա միջավայրի և առողջության Եվրոպական նախարարական խորհրդի 7-րդ խորհրդակցությանը

Սույն թվականի նոյեմբերի 19-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել Շրջակա միջավայրի և առողջության Եվրոպական նախարարական խորհրդի 7-րդ խորհրդակցությունը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշված միջոցառմանը մասնակցել է որպես բնապահպանության ոլորտից 2015-2016թթ. համար ընտրված խորհրդի անդամ և նախագահել նիստի 1-ին մասում: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային փաստաթղթեր, որոնք առնչվում էին Շրջակա միջավայրի և առողջության հարցերով 6-րդ նախարարական համաժողովի նախապատրաստման առաջարկվող գործընթացին և աշխատանքային ծրագրին, Բաթումի քաղաքում 2016 թվականի հունիսի 8-10-ը կայանալիք <> նախարարական 8-րդ համաժողովի նախապատրաստմանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի և առողջության հարցերով 6-րդ նախարարական համաժողովի նախաշեմին կայանալիք միջոցառումների ճանապարհային քարտեզին:

Լրահոս

Դիտել ավելին