Կարևոր իրադարձություններ

Ամփոփվեց Արևելյան գործընկերության երկրների ծրագրերն ու կատարած աշխատանքները

23 Նոյեմբեր, 2015 13:33
Ամփոփվեց Արևելյան գործընկերության երկրների ծրագրերն ու կատարած աշխատանքները

Օրերս Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երիտասարդության տարածաշրջանային միության (EPYRU)

նախաձեռնությամբ կազմակերպված EPYRU ծրագրերի եզրափակիչ համաժողովը, որը նպատակ ուներ ամփոփել և գնահատել վերջին 3 տարիների ընթացքում իրակացված ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքները:

Համաժողովին ներկայացել էին Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրները` յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացուցչով երիտասարդական կառույցներից և մեկական ներկայացուցչով երիտասարդության հարցերով զբաղվող նախարարություններից, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ Եվրոպական երիտասարդական համաժողովից:

Համաժողովին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Ծրագրի ընթացքում ներկայացվեցին EPYRU կողմից կատարված վերլուծական հետազոտությունների արդյունքները: Քննարկումներ եղան Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի և ազգային երիտասարդական քաղաքականությունների վրա EPYRU ունեցած ազդեցության հարցերի շուրջ:

Համաժողովի ավարտին բոլոր մասնակից երկրների երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց համաձայնագիր երիտասարդական քաղաքականության հետագա զարգացման վերաբերյալ:

Լրահոս

Դիտել ավելին