Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան կավելացնի ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հարվածները Սիրիայում

23 Նոյեմբեր, 2015 13:53
Ֆրանսիան կավելացնի ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հարվածները Սիրիայում

Ֆրանսիան մտադիր է Սիրիայում ավելացնել ԴԱԻՇ-ի դեմ ուղղված ավիահարվածները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է TASS գործակալությունը։

«Ֆրանսիան կավելացնի Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հարվածները»,- ասել է Օլանդը։ Նա հիշեցրել է, որ Սիրիայի ափերին է հասել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը։

«Միջազգային հանրության նպատակն է ԴԱԻՇ-ի ոչնչացումը»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին առաջարկել է Ֆրանսիային՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգտագործել Կիպրոսում գտնվող բրիտանական բազան։

Լրահոս

Դիտել ավելին