Կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել՝ փոքր և միջին ձեռնարկատերերի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքերը գնելու պարտավորությունը մեկ տարով հետաձգել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նա ասաց, որ եթե վերջնաժամկետը չերկարաձգվի, ապա մինչև հունվարի 1-ը ՓՄՁ-ները պետք է տեղադրած լինեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքեր:
Ըստ Վախթանգ Միրումյանի՝ շուրջ 25 հազար ձեռնարկատեր այս պահի դրությամբ չունի նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարք, իսկ ավելի քան 30 հազար ՓՄՁ-ներ ներդրել են նոր համակարգերը: