Թեհրանում սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի գլխավոր առաջնորդ Այաթոլա Ալի Համանեիի հանդիպումը: Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Այաթոլայի հետ 2007 թվականին հոկտեմբերի 16-ին Թեհրանում տեղի ունեցած Կասպից գագաթնաժողովի շրջանակներում:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահն այսօր հանդիպելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուխանիի հետ: Մինչ այդ երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են վեց անգամ, փոխանցում է Vesti.ru-ն: