ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: