1510՝ Օսմանյան կայսրության զորքերն արշավում են Իմերեթի վրա, ավերում են մայրաքաղաք Քութաիսը
1877՝ Ռուսական կայսրությունում հիմնադրվում է Վերնի ամրոցը[1]
1904՝ Երրորդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը Սենթ Լուիսում, Միսուրի նահանգ, ԱՄՆ
1910՝ Շվեդիայում վերջին անգամ իրականացվում է մահապատիժ
1940՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ՝
Ռումինիան և Հունգարիան միանում են առանցքի երկրներին
1946՝ Ֆրանսիայի ռազմա-ծովային ուժերը ռմբակոծում են վյեթնամական Հայֆոնը, զոհված քաղաքացիական անձանց թիվը հասնում է հազարների
1954՝ Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան
1974՝ Եթովպիայի ռազմական կառավարությունը մահապատժի է ենթարկում ռազմական և քաղաքական վերնախավի թվով վաթսուն ներկայացուցիչների
1980՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի(անգլ.) մի շարք ցնցումների զոհ է դառնում մոտ 3000 մարդ
1996՝ ահաբեկիչները զավթեցին Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ET-AIZ օդանավը, պահանջելով, որ այն թռչի Ավստրալիա։ Նավը հարկադիր վայրէջք կատարեց Կոմորյան կղզիներում, նավում եղած 175 հոգուց զոհվեց 125-ը
2003՝ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո հրաժարական է տալիս
2011՝ Արաբական գարուն՝
Եմենում տասնմեկ ամիս տևած ցույցերից հետո հրաժարական է տալիս երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը