Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները

23 Նոյեմբեր, 2015 18:18
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Առանձին շենքերում նորոգվում են միայն բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվում են շքամուտքերի հարկաբաժինները:

Միևնույն ժամանակ ջրթափ խողովակների փոխարինման և մուտքերի բացակա դռների տեղադրման գործընթացն ավարտվել է: Աշխատանքների ընթացքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուներն իրականացնում են պարբերական վերահսկողություն:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին