Կարևոր իրադարձություններ

Քեմերոնն Օլանդին առաջարկել է օգտագործել Կիպրոսի բրիտանական ռազմաբազան «ԻՊ»-ի դեմ պայքարում

23 Նոյեմբեր, 2015 18:52
Քեմերոնն Օլանդին առաջարկել է օգտագործել Կիպրոսի բրիտանական ռազմաբազան «ԻՊ»-ի դեմ պայքարում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ֆրանսիային առաջարկել է օգտագործել Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազան՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru՝ հղում անելով «Associated Press»-ին։

Մեծ Բրիտանիայի վարչապետն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշել է Քեմերոնը՝ Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին օդային հարվածներ հասցնելիս ֆրանսիական օդուժը կարող է օգտագործել Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմական բազան։ Բրիտանական օդուժը ևս կարող է օգնել ֆրանսիական կործանիչներին։

Լրահոս

Դիտել ավելին