Կարևոր իրադարձություններ

ԳՏԿ-ում գործող «Թայմի» դերը Գյումրիում կինո և լուսանկարչական արվեստի զարգացման մեջ

23 Նոյեմբեր, 2015 18:33
ԳՏԿ-ում գործող «Թայմի» դերը Գյումրիում կինո և լուսանկարչական արվեստի զարգացման մեջ

2014թ. Գյումրիում սկսեց գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որի նպատակներից մեկն էր համախմբել նորարար գաղափարներ ունցող, ակտիվ երիտասարդներին, հնարավորություններ ստեղծել սկսնակ ընկերությունների զարգացման համար: Այժմ կենտրոնում գործում են 24 ընկերություններ:

ԳՏԿ-ի առաջին բնակիչներից է Time production ընկերությունը: Time production-ը իր առջև նպատակ է դրել շարունակել ու զարգացնել կինոյի և լուսանկարչական արվեստը:

Համահիմնադիր Գևորգ Գևորգյանի խոսքերով կազմակերպութույունը արդեն մի տարի է ինչ իր գործունեությունն է ծավալում Գյումրիում:Նրանց նպատակն է զարգացնել լուսանկարչական և կինո արվեստը Գյումրիում,ինչպես նաև ակտիվացնել Գյումրու մշակույթային և ժամանցային կյանքը:Մեկ տարվա գործունեթյան ընթացքում հասցրել են իրականացնել մեկ տասնյակից ավել ծրագրեր,ինչը խոսում է այն մասին,որ TIME production-ը հաստատուն քայլերով գնում է դեպի իր նպատակները:

Առաջին նախագիծը եղել է Գյումրի տեսահոլովոկը,որի նպատակն է եղել Հայաստանի և նրա սահմաններից դուրս ներկայացնել Գյումրին ուրախ,իսկ մարդկանց`ժպտերես,չնայած այն ամենին,որ Գյումրին լի է հոգսերով:

 

 

 

Համահիմնադիր Էդգար Իգիթյանի խոսքերով քաղաքում առկա են բազմաթիվ խնդիրներ և այդ ուղղությամբ աշխատանք քիչ է տարվում:Նրանք իրենց ուժերով փորձում են որոշ երկրներին ցույց տալ Գյումրու վիճակը և ինչ-որ չափով կարողանալ օգուտ տալ քաղաքին:Իրականցնելով տարբեր ծրագրեր ցույց են տվել քաղաքի միջավայրը,վարքն ու բարքը: Քաղաքում ժամանցային և մշակույթային միջոցառումների պակասը,կինոարտադրության հետ կապված որոշակի պասիվությունը պատճառ դարձավ TIME production-ի ստեղծմանը:

Երիտասարդ թիմը միշտ հանդես է գալիս նորանոր գաղափարներով,իսկ ներկա պահին աշխատում են նոր նախագծի շուրջ,որն իր տեսակով յուրովի է լինելու:

Լրահոս

Դիտել ավելին