Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են արտահայտվում հորոսկոպի նշանների սրիկայական հատկանիշները

24 Նոյեմբեր, 2015 19:44
Ինչպե՞ս են արտահայտվում հորոսկոպի նշանների սրիկայական հատկանիշները

Խոյ 21.03 - 20.04

Նյարդային և բռնկուն սրիկա: Այսքանով ամեն ինչ ասված է: Վատ արարք գործելուց հետո կամ անմիջապես ներողություն է խնդրում, այն էլ բարձրաձայն, թատերական էֆֆեկտներով, կամ էլ չի խնդրում. հպարտությունն է խանգարում:

Ցուլ 21.04 - 21.05

Հաշվենկատ սրիկա: Նրան անիմաստ է հարցնել, թե արդյոք գիտակցում է, թե ինչ է անում: Հավատացեք՝ գիտակցում է: Նա անպայման հաշվարկել է նաև, թե որտեղ պիտի խփի, որպեսզի առավել ցավոտ լինի:

Երկվորյակ 22.05 - 21.06

Թեթևամիտ սրիկա: Հաճախ պարզապես չի հասկանում, որ իրեն վերջին սրիկայի պես է պահում: Արած սրիկայության մասին մոռանում է 5 րոպեից:

Խեցգետին 22.06 - 22.07

Ամենադժբախտ սրիկան: Այդ դուք եք սրիկան, իսկ նա հանգամանքների անմեղ զոհ է: Եվ դա այդպես կլինի ամեն անգամ եթե նրա սրիկայությունները մի քանի անգամ գերազանցեն ձեր զանցանքներին: Ավելին՝ նա հոգ կտանի, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես եք վարվել իր նման դժբախտ էակի հետ:

Առյուծ 23.07 - 23.08

Ինքնասիրահարված սրիկա: Նա իմաստուն է, նա թագավոր է, իսկ մյուսները՝ ոտքերի տակ գտնվող աղբ: Այս մտածելակերպից էլ բխում են իր բոլոր սրիկայությունները:

Կույս 24.08 - 23.09

Հիշաչար սրիկա: Մի անգամ դուք նրան նեղացրել եք, ուրեմն արժանի պատասխան կստանաք հիմա: Այս բոլոր տարիների ընթացքում նա սպասում էր հարմար առիթի, որպեսզի վրեժխնդիր լինի:

Կշեռք 24.09 - 23.10

Վախկոտ սրիկա: Կշեռքներն այս ցուցակում առաջին հորիզոնականում են. այստեղ ստեցին, այստեղ բամբասեցին, այնտեղ դավաճանեցին: Սա նրանց կենսակերպն է: Եվ այս ամենը պայմանավորված է վախկոտությունից:

Կարիճ 24.10 - 22.11

Սկզբունքային սրիկա: Սկզբունքները կարող են տարբեր լինել, դրանց մեջ չէ խնդիրը: Նա համարում է, որ եթե խախտել եք ինչ-որ կանոն, պիտի պատժվեք: Նա իրեն արդարադատության գիտակ է համարում:

Աղեղնավոր 23.11 - 21.12

Սկանդալային սրիկա: Նա կոնֆլիկտներից պարզապես հաճույք է ստանում:

Այծեղջյուր 22.12 - 20.01

Համառ և սահմանափակ սրիկա: Ցլան անտարբերությունը + առյուծի եսասիրությունը + իրենց սեփական անկրկնելի անխելքությունը: Ի հավելումն՝ ագահությունը:

Ջրհոս 21.01 - 18.02

Ցինիկ սրիկա: Պատվավոր երկրորդ հորիզոնականում են ջրհոսները: Ինչ-որ սրիկայություն կանեն միայն որպեսզի հաճույք ստանան ձեր տառապանքներից:

Ձկներ 19.02 - 20.03

Անտարբեր սրիկա: «Օգնեցե՜ք» լսելով ամուր կփակի պատուհաններն ու դռները: Մի սպասեք, որ նա ձեզ օգնության կգա, անգամ եթե ամենահարազատ մարդն եք նրա համար:

Լրահոս

Դիտել ավելին