Եթե անգամ կաթի սիրահար չեք, այն ժամանակ առ ժամանակ կարելի է օգտագործել` հաշվի առնելով օգտակար հատկությունները:
Կաթը և կաթնամթերը խորհուրդ են տրվում որպես կալցիումի լավ աղբյուր, հատկապես՝ կանանց համար, ում հետագայում սպառնում է օստեոպորոզը: Այս մասին գրում է Healthy Life Tricks-ը` ներկայացնելով, թե ինչպես կարող է մեկ բաժակ կաթը ազդել օրգանիզմի վրա:
Կաթը պայքարում է ճարպակալման դեմ։
Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու համար շատերին խորհուրդ է տրվում խուսափել կաթնեղենից, սակայն դա սխալ մոտեցում է, քանի որ կաթի պարունակության մեջ առկա կալցիումը կարող է օգնել քաշ կորցնելու գործում:
Այն ուտելիքները, որոնք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, կարող են կանխել ճարպակալումը: Ըստ հետազոտության` մարդիկ, ովքեր ամեն օր կաթնամթերք են օգտագործում, ավելի քիչ են հակված ավելորդ քաշ հավաքելու:
Օգտագործվող կաթնամթերքի օրական միջին չափաբաժինը կարող է լինել հետևյալը` մեկ բաժակ կաթ (250 մլ), ¾ բաժակ յոգուրտ (175 մլ) և 50 գրամ պանիր: Կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը ամրացնում է նաև իմունային համակարգը:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ կանոնավոր կաթնամթերք օգտագործող մարդիկ 22 տոկոսով նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Բացի այդ, կաթը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, պաշտպանում է սրտի հիվանդություններից և ամրացնում ոսկորները: