Կարևոր իրադարձություններ

Հյուսթոն-2015. Յայլյանը 15-րդն է, Ավետիսյանը՝ 12-րդը

24 Նոյեմբեր, 2015 09:58
Հյուսթոն-2015. Յայլյանը 15-րդն է, Ավետիսյանը՝ 12-րդը

Ամերիկյան Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի վարկանշային առաջնությունում անցած գիշեր մրցահարթակ են դուրս եկել 58կգ քաշային կանայք ու 69կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում էին Եվրպայի U20 չեմպիոնուհի Իզաբելլա Յայլյանն ու ծանրորդ Վանիկ Ավետիսյանը:

69 կգ քաշային Ավետիսյանը երկամարտի 317 կգ արդյունքով (140+177կգ) 12-րդն է:

Իսկ 58կգ քաշային Յայլյանը, ով հանդես էր գալիս B խմբում, գրանցեց երկամարտի 201կգ արդյունք (89+112 կգ):

Նշենք, որ նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին հյուսթոնյան մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Լրահոս

Դիտել ավելին