174 ուղևորներով American Airlines-ի ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինայից Արուբա կղզի էր ուղևորվում՝ Կարիբյան կղզիներ: Հայտնի է, որ երկուշաբթի օրն ինքնաթիռը Դոմինիկյան հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնել են Կարիբյան կղզիների իշխանությունները:
Ըստ Prensa Latina գործակալության՝ ուղևորներին ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինայից (ԱՄՆ) Արուբա կղզի է ուղևորվել՝ Կարիբյան կղզիներ:
Արտակարգ վայրէջքի պատճառը հանդիսացել է շարժիչներից մեկի անսարքությունը: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հյուրանոց, մոտակա ժամանակում նրանք կշարունակեն իրենց ճանապարհը: