Կարևոր իրադարձություններ

Ինչ նվեր է արել Պուտինը Իրանի հոգևոր առաջնորդին

24 Նոյեմբեր, 2015 10:02
Ինչ նվեր է արել Պուտինը Իրանի հոգևոր առաջնորդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում, բացի գազային հարցից, քննարկել է նաև Սիրիայում ճգնաժամն ու, մասնավորապես, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը։ 

Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցն է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, նա լիովին կարող է մասնակցել ցամաքային գործողություններին Սիրիայում, իսկ, որոշ տվյալների համաձայն, արդեն մասնակցում է, գրում է Комсомольская правда-ն: Պատահական չէ, որ առաջինը, ում հետ Պուտինն անցկացրել է երկկողմ հանդիպում՝ Իրան ժամանելուց հետո, եղել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Ռուսաստանի նախագահը նրան հնագույն ձեռագիր Ղուրան է նվիրել, իսկ զրույցը տևել է 1.5 ժամ:

«Պուտինի և Խամենեի զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորումն անհնար է դրսից թելադրանքով, դա պետք է որոշի անձամբ սիրիացի ժողովուրդը: Առաջին հերթին քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Կայացել է կարծիքների բավականին մանրամասն քննարկում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրահոս

Դիտել ավելին