Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Renault Logan մակնիշի 233 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում, գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող բենզալցակայանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել և գետնին տապալել հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, այնուհետև բախվել Security Dream-ի տեսախցիկին, կոտրել այն և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանի աշխատակիցները:
Ավելին՝ այստեղ