Կարևոր իրադարձություններ

«Ուսանողական աշուն 2015» մարզամշակութայի փառատոն

24 Նոյեմբեր, 2015 11:28
«Ուսանողական աշուն 2015» մարզամշակութայի փառատոն

Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ մարզադահլիճում (Երևան, Նալբանդյան 128, 5-րդ մասնաշենք) կկայանա «Ուսանողական աշուն 2015» մարզամշակութայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառտոնը կազմակերպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: Արդեն ավանդույթ դարձած ամենամյա փառատոնը ամենամասայական և սիրված ծրագրերից մեկն է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են հազարավոր ուսանողներ: Փառատոնի շրջանակներում Տնտեսագիտական համալսարանի տարբեր ֆակուլտետները ներկայացնող թիմերը չափում են ուժերը սպորտային և մշակութային տարբեր մրցույթերում, որոնց հիման վրա էլ որոշվում է հաղթող թիմը: Այս տարի համալսարանական այս փառատոնին է միացել նաև Երևանի պետական կոնսերվատորիայի թիմը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակրգող Կարեն Ավագյանը, պատվավոր այլ հյուրեր, պրոֆեսորադասախոսական համակազմի անդամներ և ուսանողներ:

Լրահոս

Դիտել ավելին