Կարևոր իրադարձություններ

Մանչեսթեր Սիթին Յուվենտուսի հետ չի խաղալու ոչ-ոքիի համար

24 Նոյեմբեր, 2015 12:46
Մանչեսթեր Սիթին Յուվենտուսի հետ չի խաղալու ոչ-ոքիի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հույս ունի, որ իր թիմին կհաջողվի վերականգնվել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո։ Նոյեմբերի 25-ին «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կհյուրընկալվեն Թուրինի «Յուվենտուսին»։

 
«Մեզ համար շատ կարեւոր է որքան հնարավոր է շուտ վերականգնենք նորմալ գործունեությունը։ Կարեւոր է փորձել հաղթել։ Միշտ պետք է ձգտենք մեր նպատակին։ Եթե չիստացվի Թուրինում, ապա ոչ-ոքին էլ վատ արդյունք չի լինի։ Սակայն «Մանչեսթեր Սիթին» «Յուվենտուսի» դեմ չի խաղալու ոչ-ոքիի համար,- չիլիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Լրահոս

Դիտել ավելին