Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել

24 Նոյեմբեր, 2015 13:32
Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել, հայտնում է gazeta.ru-ն։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ և մանրամասն տեղեկություններ ստացել խոցված ինքնաթիռի մասին:

Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:

Լրահոս

Դիտել ավելին