Կարևոր իրադարձություններ

5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացրել են սահմանախախտ ինքնաթիռին

24 Նոյեմբեր, 2015 13:53
5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացրել են սահմանախախտ ինքնաթիռին

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին մարտական ինքնաթիռ կործանելու կապակցությամբ։ Գլխավոր շտաբն ընդգծել է, որ իրենք 5 րոպեի ընթացքում 10 անգամ զգուշացրել են սահմանախախտ ինքնաթիռին, և չնայած դրան՝ ինքնաթիռը շարունակել է խախտել երկրի օդային տիրույթը։

Դրանից հետո գործին միջամտել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի երկու կործանիչ։ Թուրքիայի զինված ուժերի կայքում նշված է, որ անհայտ պատկանելության ինքնաթիռը Հաթայ նահանգի Յայլադաղը շրջանում Թուրքիայի օդային տիրույթը խախտել է ժամը 09:20-ին և խոցվել է ժամը 09:24-ին՝ բազմակի զգուշացումներից հետո։

Լրահոս

Դիտել ավելին