Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սիրիայում կրակոցների տակ են հայտնվել երեք լրագրող, որոնցից մեկը ՏԱՍՍ գործակալության լրագրող Ալեքսանդր Ելիստրատովն է, ինչպես նաև RT հեռուստաընկերության լրագրողներ Սարգոն Հայադան և Ռոման Կոսարյովը: Նրանք ստացել են թեթև վնասվածքներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կոսարյովը ստացել է նաև ուղեղի ցնցում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: