Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսումգործող հայկականվարժարաններ, ինչպես նաևհանդիպում էունեցել մի խումբբարերարների հետ:
Ա. Հարությունյանը եղել էՍրբոց Նահատակաց ՖերայանԵրկրորդական և ՀԲԸՄՄանուկյան-Դեմիրճյանվարժարաններում, ծանոթացելկրթօջախների պայմաններինևպատմությանը: Վարչապետըներկա է գտնվել աշակերտներիկողմից կազմակերպվածմիջոցառումներին՝ բարձր գնահատելով վարժարանների դերակատարությունըսփյուռքումհայապահպանության գործում:
Վարչապետ Հարությունյանն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանումկազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է միխումբ բարերարների, նրանց ներկայացրել Արցախի զարգացմանհեռանկարներն ու պայմանները: Նա ներկաների հետ քննարկել է համագործակցությանհնարավորությունները, ձեռք բերելկոնկրետ պայմանավորվածություններ: Հանդիպման վերջում վարչապետը հորդորել է բարերարներին ակտիվորեն աջակցելնոյեմբերի 26-իննախատեսված հեռուստամարաթոնին, որի ժամանակ հավաքագրված գումարները «Հայաստան»համահայկական հիմնադրամի միջոցով ուղղվելու են հայրենիքի զարգացմանգործին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին