ԵԽԽՎ-ն այսօր՝ նոյեմբերի 23-ին, պատրաստվում է հերթական, հակահայկական բանաձևն ընդունել՝ այս անգամ Սարսանգի ջրամբարի հետ կապված:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենը փոխզիջումների տարրեր է պարունակում, որը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում երբեք չի եղել և չի լինի: “Այն հակահայկական բանաձերը, որոնք ԵԽԽՎ-ի կողմից ընդունվում են , տարիների “աշխատանքի” արդյունք է: Հայաստանի այս ձախողումները խոսում են այն մասին , որ երկիրը արտաքին և ներքին քաղաքականության արմատական փոփոխության կարիք ունի”: Քաղաքագետը հորդորում է, որ ԱԺ-ը անհասկանալի հարցեր քննարկելու փոխարեն պետք է պահանջի պատվիրակության բացատրությունը:
Կտրուկ քայլերի անհրաժեշտւթյուն կա: Դիտարկմանը, եթե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություններ լինեն, հնարավորբ է ձախողումներից խուսափի Հայաստանը, Շիրինյանը պատասխանեց. “Այս պայմաններում փոփոխությունները դրական ազդեցություն չեն ունենա, պետության արտաքին քաղաքականության ուղենիշները պետք է հստակ հայտարարվեն ու փոփոխվեն, որից հետո կադրային քաղաքականության հարցը պետք է լուծվի”: Նշենք, որ մինչ այս զեկույցի ընդունումը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը ընդունվեց, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել, ավելին` այն ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: