Կարևոր իրադարձություններ

Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը

24 Նոյեմբեր, 2015 16:40
Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Հանդիպումից հետո Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը։ Թուրքիայի փոխվարչապետներն են Նուման Քուրթուլմուշը, Մեհմեթ Շիմշեքը, Յալչըն Աքդողանը, Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշը, Լյուֆթի Էլվինը։

Արդարադատության նախարարը Բեքիր Բոզդաղն է, ԵՄ հարցերով նախարարը՝ Վոլքան Բոզքըրը, պաշտպանության նախարարը՝ Իսմեթ Յըլմազը, արտգործնախարարը՝ Մևլյութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարարը՝ Էֆքան Ալան, զարգացման նախարարը՝ Ջևդեթ Յըլմազը, մշակույթի ու զբոսաշրջության նախարարը՝ Մահիր Ունալը, ֆինանսների նախարարը՝ Նաջի Աղբալը, կրթության նախարարը՝ Նաբի Ավջըն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը՝ Բերաթ Ալբայրաքը, տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարարը՝ Բինալի Յըլդըրըմը, առողջապահության նախարարը՝ Մեհմեթ Մուեզինօղլուն։

Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ջրային ռեսուրսների ու անտառտնտեսության նախարարը Վեյսել Էրօղլուն է, գիտական արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարարը՝ Ֆիքրի Ըշըքը, զբաղվածության ու սոցիալական ապահովության նախարարը՝ Սուլեյման Սոյլուն, սննդի, գյուղատնտեսության ու անասնապահության նախարարը՝ Ֆարուք Չելիքը, մաքսային ու առևտրային հարցերով նախարարը՝ Բյուլենթ Թյուֆենքչին, էկոնոմիկայի նախարարը՝ Մուսթաֆա Էլիթաշը, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախարարը՝ Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըն։

Լրահոս

Դիտել ավելին