Կարևոր իրադարձություններ

ՊՍԺ-ն իմ խաղացած ամենաուժեղ թիմն է. ավելի ուժեղ է, քան 2006 թվականի Բարսելոնան

24 Նոյեմբեր, 2015 16:58
ՊՍԺ-ն իմ խաղացած ամենաուժեղ թիմն է. ավելի ուժեղ է, քան 2006 թվականի Բարսելոնան

ՊՍԺ-ի կիսապաշտպան Տյագո Մոտան կարծիք է հայտնել իր թիմի ուժի մասին:

«ՊՍԺ-ն իմ խաղացած ամենաուժեղ թիմն է: Այն ավելի ուժեղ է, քան 2006 թվականի «Բարսելոնան»: Այստեղ բոլոր լավագույներն են, չնայած մեզ չի բավականացնում Ռոնալդինյոն, ով այն ժամանակ արդյունք էր ապահովում:

Իհարկե, «Սան Սիրոյում» կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դեռ հեռու է մեզնից: Առայժմ մենք մտածում ենք «Մալմյոյին» հաղթելու մասին:

Իբրահիմովիչը մեր առաջատա՞րն է: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, բայց ՊՍԺ-ում կան նաև այլ կարևոր խաղացողներ, և Զլատանը գիտե այդ մասին»,- Մոտայի խոսքերն է մեջբերում «La Gazzetta dello Sport»-ը:

Հիշեցնենք, որ  33-ամյա ֆուտբոլիստը 2006 թվականին «Բարսելոնայի» և 2010 թվականին «Ինտերի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Լրահոս

Դիտել ավելին