Կարևոր իրադարձություններ

Մեր դեմ կխաղա լրիվ այլ Ռոմա

24 Նոյեմբեր, 2015 18:10
Մեր դեմ կխաղա լրիվ այլ Ռոմա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ռոմայի» դեմ առաջիկա խաղի սպասումներով:

«Մեզ պետք է «Ռոմայի» հետ հանդիպումից հետո ապահովել խմբում առաջին տեղը: Առջևում 2 խաղ ունենք, և մտադիր ենք մեր խմբում հաղթող դառնալ:

Կարևոր է լավ խաղալ, որովհետև մեզ դիմակեյելու է այլ թիմ, որը նման չէ 1-ին տուրում «Օլիմպիկո» դուրս եկածին: Դա արդեն այլ «Ռոմա» կլինի:

Հիանալի է Մեսսիին կրկին տեսնել շարքում: Մենք բոլորս հաճույք ենք ստանում նրա խաղից ու մարզումներից»,- ասել է իսպանացի մասնագետը:

Լրահոս

Դիտել ավելին