Կարևոր իրադարձություններ

Էրդողանի փեսան դարձել է էներգետիկայի նախարար

24 Նոյեմբեր, 2015 19:54
Էրդողանի փեսան դարձել է էներգետիկայի նախարար

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը։

62-րդ կառավարության հետ համեմատած՝ 64-րդ կառավարության կազմում չեն ընդգրկվել Թաներ Յըլդըզը, Ռեջեփ Աքդաղը, Ալի Բաբաջանը, Նիհաթ Զեյբեքչին, Օմեր Չելիքը, Այշենուր Իսլամը, Մեհդի Էքերը և Իդրիս Գյուլուջեն։ Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը տեղ է գտել 64-րդ կառավարության կազմում՝ դառնալով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար։ 62-րդ կառավարության կազմում այդ պաշտոնը զբաղեցնում էր Թաներ Յըլդըզը։

Լրահոս

Դիտել ավելին