Կարևոր իրադարձություններ

Արա Գյուլերի ֆոտոարխիվն ամբողջությամբ հանձնվել է Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ կազմակերպությանը

24 Նոյեմբեր, 2015 20:27
Արա Գյուլերի ֆոտոարխիվն ամբողջությամբ հանձնվել է Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ կազմակերպությանը

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերն իր ավելի քան 70 տարիների ֆոտոարխիվն ու դրա հեղինակային իրավունքները հանձնել է թուրքական «Դողուշ» հոլդինգին, որը հայտնի է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ ունեցած մտերմիկ կապերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այ ս մասին տեղեկացնում է թուրքական Aydınlık լրատվականի լրագրող Հիքմեթ Չիչեքը:

«Դողուշ»-ի և Արա Գյուլերի միջև համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 18-ին: Հաղորդվում է, որ դրա կնքման համար մեծ ջանքեր է գործադրել անձամբ «Դողուշ» հոլդինգի ղեկավար Ֆերիթ Շահենքը:

Համաձայնագրով Թուրքիայի իշխանական շրջանակների հետ սերտ կապերի մեջ գտնվող հոլդինգին են անցելու շուրջ 1 միլիոն լուսանկարներից բաղկացած ֆոտոարխիվը և աշխարհահռչակ արվեստագետներից ունեցած հավաքածուն, ինչպես նաև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Արա» սրճարանի տարածքը: Այս ամենի ընդհանուր արժողությունը 3 միլիոն եվրո է: Փոխարենը Գյուլերն այսուհետ ամսական ստանալու է 50 հազար թուրքական լիրա (շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար) գումար: Այս ամենը շահագործելու նպատակով «Դողուշ» հոլդինգը կստեղծի մի ընկերություն, որի 40 տոկոս բաժնետոմսեր ը կպատկանեն պոլսահայ լուսանկարչին:

Լրահոս

Դիտել ավելին