Թուրքական օդուժը խոցել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ: Թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի Էֆ-16 ռմբակոծիչը կործանել է «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը ռմբակոծող ռուսական Սու-24 օդանավը: Թուրքիայի նախագահ Էրդողանն անմիջապես հայտարարել է, թե ռուսական օդանավը խախտել է իր երկրի օդային տարածքը, ռուս օդաչուներին էլ տասն անգամ զգուշացվել է այդ մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է` ընդգծելով, որ օդանավը հստակորեն եղել է Սիրիայի օդային տարածքում և թռիչքի ամբողջ ուղին գրանցված է, ինչն ապացուցում է, որ թուրքական հայտարարությունները սուտ են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այսօրվա ողբերգական դեպքը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:
«Վերջին ամիսների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող վիճակը դրդեց ոչ միայն ԻՊ-ին գործողություններ ծավալել բուն Մերձավոր Արևելեքից դուրս, այլ նաև պրովոկացիայի ենթարկեց մի շարք հարաբերություններ, որովհետև Սիրիայում ստեղծված իրավիճակը արդեն իսկ փոխել էր ուժերի բալանսը»,-ասաց Սաֆարյանը:
«Խոսքը առաջին հերթին վերաբերվում է նրան , որ նախ ԱՄՆ –ի կողմից ահաբեկչության գործողությունների դեմ ճակատ ստեղծվեց ԻՊ-ի դեմ, Թուրքիան, որը տարիներ շարունակ, ըստ էության, համագործոկցում էր ԻՊ-ի հետ, միացավ դրան : ԱՄՆ -ն կարողացավ տարբեր օգտագործելով Թուրքիայի ահաբեկչությունների ալիքը , նրան ֆորմալ ներքաշել ահաբեկչության, ԻՊ-ի դեմ պատերազմում: Բայց, իհարկե, անգամ այդ պատերազմի շրջանում Թուրքիան շարունակում էր առավելապես թիրախի տակ վերցնել քուրդ զինյալներին»,-մանրամասնեց նա:
Սաֆարյանի խոսքով, իրավիճակը ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև Թուրքիայի համար էլ ավելի կատաստրոֆիկ դարձավ ռուսական ներխուժումից հետո , քանի որ Ռուսաստանը դարձավ արդեն երկրորդ ճակատը Թուրքիայի և ԻՊ-ի համար, որը էլ ավելի էր նեղացնում ԻՊ-ի բուն գործողությունների դաշտը:
Ըստ Սաֆարյանի, Թուրքիայի գործողությունների նախապատրաստումը պատահական չէր. «Նախ, նա մեղադրեց Ռուսաստանին Սիրիայի թուրքմեններին ռմբակոծելու մեջ, դրանով իսկ լեգիտիմ հիմք փորձելով ձևավորել իր գործողության համարմ այնււոհտեև զգուշացրեց: Այս շրջանում այդ զգուշացումների մի մասը կարելի է համարել Հայաստանի սահմանի իբրև թե պատահական խախտման փաստը»:
Ըստ վերլուծաբանի, այժմ այդ զարգացումները պռովոկացիա են անում ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կարող են չափազանց լարվել:
Սաֆարյանի խոսքով, Թուրքիան փորձում է պաշտպանվել ռուսական հակահարձակումից, որն,անշուշտ, տեղի կունենա:
«Չեմ կասկածում, որ նման իրավիճակում ռուսները երբևիցե կուլ չեն տա այս խնդիրը, ինչը բարդացնում է իրավիճակը: Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, նույնպես հայտնվում է գործողությունների թիրախում: Չբացառանեք, որ Թուրքիան միշտ իր զինանոցում ունեցել է ադրբեջանցիների միջոցով հարվածելու գործիքը, որը Ռուսաստանի համար մի նոր, ուժերը ջլատող գլխացավանք կարող է դառնալ»,-վստահ է Սաֆարյանը, ով տեսանելի ռիսկեր է նկատում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի առումով:
Նրա խոսքով, ռուսական ռազմաբազաները Հայաստանում պետք է շատ ավելի զգոն լինեն, որովհետև իրենց դեմ ահաբեկչության վտանգը ավելի կարող է մեծանալ: