Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետաձգել է իր այցը Թուրքիա: Նման տեղեկություն է տարածում CNN Türk-ը` նշելով, որ Լավրովը չի ժամանի Անկարա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունենրի ղեկավարների հանդիպումը` Սիրիայի կարգավորման հարցով:
Լավրովի այցի հետաձգումը տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավի խոցման ու դրա շուրջ զարգացումների ֆոնին: