Կարևոր իրադարձություններ

Պլատինին կարող է ցմահ հեռացվել ֆուտբոլից

24 Նոյեմբեր, 2015 21:22
Պլատինին կարող է ցմահ հեռացվել ֆուտբոլից

ՖԻՖԱ-ն պահանջում է ցմահ հեռացնել ֆուտբոլային գործունեությունից ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի վճռաբեկ պալատը քննչական պալատից ստացել է Բլատերի և Պլատինիի նկատմամբ իրականացվող հետաքննության զեկույցները, ինչից հետո գործ է հարուցել նրանց դեմ։ Վճռի հրապարակումը սպասվում է դեկտեմբերին։

Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ անօրինական փոխանցում կատարելու մեջ։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից։

Լրահոս

Դիտել ավելին