Կարևոր իրադարձություններ

Բոցվանայում գտել են վերջին 100-ամյակի ամենամեծ ալմաստը

24 Նոյեմբեր, 2015 21:38
Բոցվանայում գտել են վերջին 100-ամյակի ամենամեծ ալմաստը

Բոցվանայում գտել են աշխարհի ամենամեծ ալմաստը։ 1111 կառատանոց քարը իր մեծությամբ զիջում է միայն հայտնի Կուլինանին, որի քաշը կազմում է 3106 կառատ։ Աշխարհի երկրորդ ամենամեծ ալմաստը գտնվել է կանադական «Lucara Diamond Corporation» ընկերության աֆրիկյան հանքավայրում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։

Ըստ ընկերության ղեկավարի, հարյուրամյակի ամենամեծ ալմաստի կարևորությունը դժվար է գնահատել։ 

Իր մեծությամբ առաջին ալմաստը՝ Կուլինանը, գտնվել է Հարավաֆրիկայն Հանրապետությունում 1905 թ-ին և նվիրվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուրդ 7-րդին։ Ադամանդի վրա առկա ճաքերի պատճառով այն բաժանվել է 9 խոշոր և 96 փոքր ադամանդների։ Նրանցից ամենամեծը դրված է Բրիտանական թագավորության թագի վրա։

Լրահոս

Դիտել ավելին