NASA-ի մասնագետները ցանկանում են Մարս ուղարկել մի ուղղաթիռ, որը տիեզերական հետախուզական սարք կլինի և կօգնի գտնել Կարմիր մոլորակի մակերևույթի վրա անվտանգ ճանապարհներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ինչպես իր վերջին համարներից մեկում նշում է «Space News» օրաթերթը, այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի նահանգի ռեակտիվ շարժման լաբորատորիայի տնօրեն Չարլզ Էլաչին:
«Այս միտքը դեռևս հաստատված չէ, սակայն մենք արդեն զարգացնում ենք տեխնոլոգիաները նրա համար, որպեսզի ստեղծենք անօդաչու թռչող սարք, որը կպտտվի Մարսի վրա »,- հայտնել է Էլաչին: Նրա խոսքով՝ այդ սարքը պատրաստ կլինի արդեն 2016թ-ի մարտին:
«Մենք այն կփորձարկենք հատուկ տեսախցիկներով: Կստեղծենք այնպիսի պայմաններ, ինչպիսին Մարսի վրա են: Մենք արդեն իրականացրել ենք մի քանի ստուգումներ և վստահ ենք՝ այն կթռչի»,- նշել է Չարլզ Էլաչին: