Կասպից ծովից` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ուղղությամբ նետվող ոուսական «Cruise» հրթիռների պատճառով Իրաքը դադարեցրել է չվերթները դեպի Թուրքիա, Հորդանան, Պարսից ծոցի երկրներ և Ավստրիա:
Դադարեցվել են նաև ներքին չվերթները դեպի Էրբիլ և Սուլեյմանիյե:
Իրաքի Քաղաքացիական ավիացիայի վարչության տեղեկացմամբ` այս որոշումը կայացվել է ինչպես «Cruise» հրթիռների, այնպես էլ տարածաշրջանի օդային տարածքում թռիչքներ իրականացնող կործանիչների պատճառով:
Աղբյուր` Ermenihaber.am