Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը վայրկյաններ է տևել

24 Նոյեմբեր, 2015 22:54
ԱՄՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-24 ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը վայրկյաններ է տևել

ԱՄՆ-ն հայտնել է, որ ըստ նախնական տվյալների, ռուսական Սու-24 ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը վայրկյաններ է տևել: Այս մասին հայտարարել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը հայտարարել էր, որ ԱՄՆ զինվորները լսել են, թե ինչպես են թուրք զինվորները զգուշացնում ռուսական ինքնաթիռի օդաչուներին:
Ռուսական կործանիչը խփվել է Թուրքիայի կողմից 1կմ Թուրքիայի տարածքից այն կողմ, սիրիական Լաթաքիայում: Ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը:

Լրահոս

Դիտել ավելին