Կարևոր իրադարձություններ

2016 թվականի նորաձև կոշիկներն ու աքսեսուարները

24 Նոյեմբեր, 2015 23:44
2016 թվականի նորաձև կոշիկներն ու աքսեսուարները

Խոսելով գալիք տարվա նորաձևության մասին չի կարելի շրջանցել կոշիկները, պայուսակները և այլ աքսեսուարները։

Սկսենք կոշիկից։ Այստեղ ներաձևության սիրահարների համար ընտրության լայն դաշտ կա։ Դուք կարող եք ընտրել բարակ բարձրակրունկները (կարծես թե այս մոդելն անմահ է) և զանգվածեղ «տանկետկաները» (դեռևս կարելի է հագնել), ինչպես նաև՝ «գլադիատորական» բաց կոշիկները։

Պահանջվածության գագաթնակետին է դասական կոշիկը, օրինակ, ոչ բարձր, կայուն կրունկներով երկարաճիտ կոշիկները։

600x580

600x580

Ընդհանտապես կոշիկի հարմարավետությունն արագորեն գրավում է դիրքերը, այնպես որ առօրյայի համար ընտրեք առավելագույնս հարմարավետ կոշիկներ, իսկ «տրվել» բարձրակրունկներին կարող եք այն ժամանակ, երբ անհրաժեշտություն չի լինելու ողջ օրը մի հանդիպումից մյուսը վազել։ Բացի այդ, դեռևս արդիական են մարզական ոճի կոշիկները։ Նյութերից կարելի է ընդրել փափուկ կաշին։

600x580

600x580

2016 թվականին նորաձև պայուսակները նույնպես կուրախացնեն իրենց գործնականությամբ՝ տարողունակ, պարզ, որակյալ և դասական գույներով հումքից։ Պետք է ենթադրել, որ այս միտումը դեռևս երկար կպահպանվի՝ հաշվի առնելով ժամանակակից կնոջ կյանքի ռիթմը։ Մեծ, սև «առևտրային» պայուսակն, օրինակ, կծառայի ոչ մեկ սեզոն, այդ իսկ պատճառով՝ մի խնայեք դրա որակի վրա։ Երբեմն դրա հետ կարող է մրցակցել պարզ, տափակ, մեծ չափսերի կլատչը, թեև 2016 թվականին երեկոյան հոգուստը թույլ է տալիս ավելի ակնառու պայուսակներ՝ դեկորներով հարուստ։

600x580

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Լրահոս

Դիտել ավելին