Կարևոր իրադարձություններ

Ռուս օդաչուները ողջ են, թուրքական հետախուզությունը նրանց հանձնման հարցով բանակցում է սիրիական ընդդիմության հետ. Hürriyet

24 Նոյեմբեր, 2015 21:29
Ռուս օդաչուները ողջ են, թուրքական հետախուզությունը նրանց հանձնման հարցով բանակցում է սիրիական ընդդիմության հետ. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական Su-24 ինքնաթիռի օդաչուները ողջ են մնացել։ Նրանք օդապարիկով վայրէջք են կատարել այրվող ինքնաթիռից և հայտնվել են ապստամբների ձեռքում։

Այժմ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) բանակցություններ է վարում տվյալ տարածաշրջանում գործող ապստամբների հետ, որպեսզի ռուս օդաչուներին հանձնեն իրեն։

Չնայած նրան, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Սիրիայի թուրքմեններն ինքնաձիգից կրակում օդում գտնվող ռուս օդաչուների վրա, դրանում նաև լսվում է ոմանց ձայնը, որոնք ասում են. «Մի՛ կրակեք, գերի է գալիս»։

Լրահոս

Դիտել ավելին