ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման Եգիպտոսի մասնաճյուղը իր վրա է վերցրել Սինայի թերակղզու հյուսիսում` Էլ-Արիշ քաղաքում, հյուրանոցի մերձակայքում, ականապատ ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Twitter սոցկայքում խմբավորման հայտարարության մեջ:
Երկու մահապարտներ հարձակում են իրականացրել հյուրանոցի վրա, որտեղ ապրել են խորհրդարանական ընտրությունները վերահսկող Եգիպտոսի դատական կորպուսի աշխատակիցները: Ահաբեկիչներից մեկը պայթել է տեղում` հյուրանոցի մուտքի մոտ կայանած ականապատ ավտոմեքենայի հետ միասին, իսկ երկրորդը զենքով ներխուժել է հյուրանոցի սրահ և պայթեցրել իր վրայի մահապարտի գոտին:
Պաշտոնական տվյալներով` 4 մարդ է զոհվել` երկու ոստիկան և երկու դատավոր, տուժել է ևս 14 մարդ: