Կարևոր իրադարձություններ

Մենք կարող էինք Թուրքիան գրավել դեռս 100 տարի առաջ. Ժիրինվսկի

24 Նոյեմբեր, 2015 23:05
Մենք կարող էինք Թուրքիան գրավել դեռս 100 տարի առաջ. Ժիրինվսկի

ՌԴ քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինվսկին համոզված է, որ Թուրքիան հարվածել է ռուսական ինքնաթիռի վրա ոչ թե սխալմամբ, այլ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար:
Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն պահում է շատ գռեհիկ:

«Նրանք արդեն քանի տարի է Իրաքում ռմբակոծում են Քրդստանի վրա, անըդհատ խախտում են Սիրիայի տարածքը, ուղարկում են այնտեղ զինյալներ, զենք, որի փոխարեն մեծ քանակությումբ նավթ են ստանումԱյդ ամենն էլ հարստացնում է Թուրքիային, իսկ այդ գումարներով ֆինանսավորում են ԻՊ զինյալներին: Թուրքերը մեզ միշտ ատել են: Եվ այդ ամենը արձանագրված է պատմության գրքերում: Մենք պայքարել ենք նրանց դեմ 30 տարի, և միշտ նրանք պարտվել են»,-ասել է պատգամավորը:

Ժիրինովսկու խոսքերով անցյալում Ստամբուլը գրավելու բոլոր հնարավորություններն ունեցել են: Նա առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Լրահոս

Դիտել ավելին