Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է տանտիրուհու այրված դիակը

24 Նոյեմբեր, 2015 23:50
Հայտնաբերվել է տանտիրուհու այրված դիակը

Նոյեմբերի 23-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին գտնվում է անհավասարակշիռ վիճակում, այրել է իր տունը և դուրս չի գալիս:

Ոստիկանության և համապատասխան գերատեսչությունների ծառայությունների ուժերով ժամը 11.30-ին Նոր-Արեշի 9-րդ փողոցի տներից մեկում անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Եկատերինա Նիկողոսյանի դիակը՝ այրված վիճակում:

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Դիտել ավելին